Բորիս Նավասարդյանը՝ լրագրող պատգամավորներին. Թե՞ փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբույան գրառմամբ դիմել է իր առաքելությունն ավարտող ԱԺ պատգամավորներին, որոնք հիմնականում լրագրողներ են.
«Լենա Նազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Արարատ Միրզոյան, Մարիա Կարապետյան, Միքայլե Զոլյան, Արթուր Հովհաննիսյան, Սիսակ Գաբրիելյան, Սարգսի Խանդանյան, Լուսինե Բադալյան, Նազելի Բաղդասարյան, Հովհաննիսյան Իգիթյան,... արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։ Բայց երկու հարց ունեմ։
Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող յոթերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։
Եվ՝ երկրորդ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց «լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։
Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես և, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը, այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մելիքյան. Նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում
- Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
- Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան