ԵԽԽՎ զեկուցողը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին․ Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական ցիկլից
ԵԽԽՎ զեկուցող Պոլ Գավանը, որը ներկայումս պատրաստում է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների» մասին զեկույցը, այսօր կոչ է արել երկու երկրների ղեկավարությանը՝ նվազեցնել և հարգել հրադադարի ռեժիմը սահմանային միջադեպերից հետո, որոնք վերջերս դարձան երեք հայ զինծառայողի և մեկ ադրբեջանցի զինծառայողի մահվան պատճառ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում։
«Դժբախտաբար, այս տարվա մայիսից հուլիս ամիսներին միջադեպերի կայուն աճ է գրանցվել, և դրանք նոր մակարդակի են հասել՝ ցավալի վնասվածքներով և մարդկային կորուստներով, ինչը ինձ շատ է հուզում։ Ինձ հետ կապ է հաստատվել երկու կողմերի կողմից, ինչը ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են խուսափել իրավիճակի վատթարացումից: Երկարամյա հումանիտար մտահոգությունները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա, սահմանի յուրաքանչյուր կողմում, չեն կարող լուծվել, եթե բռնությունը չդադարեցվի: Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն ցուցաբերել՝ խաղաղություն և հաշտություն կառուցելու համար։ Ուստի ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն հետագա քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական ցիկլից», - ասել է Գավանը:
Պարոն Գավանը նպատակ ունի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» իր զեկույցը ներկայացնել Խորհրդարանական վեհաժողովին հաջորդ լիագումար նիստին (սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 1)։ Զեկույցի համար տեղեկություններ հավաքելու համար Գավանն արդեն եղել է Հայաստանում ու Ադրբեջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան