Քաղաքական 20:33 30/07/2021 Հայաստան

ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց. այն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա

2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։

Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն աշխատանքային վերջին օրը հապճեպ փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում, որոնց իմաստը պաշտոնյաներին ուղղված հայհոյանքի քրեականացումն ու դրա համար նախատեսված անբնական տուգանքների սահմանումն է:

Այն է՝

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 137.1-ին հոդված.

«Հոդված 137.1. Ծանր վիրավորանքը

Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:

Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի արդեն նոր ձևավորվող ղեկավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում խորհրդարանում լրագրողների աշխատանքն էականորեն սահմանափակելու ուղղությամբ։

Առանձին վերցրած այս նախաձեռնություններն իրականում տեղավորվում են իշխանությունների որդեգրած ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ հակաժողովրդավարական գործելաոճի տրամաբանության շրջանակներում, որը, ի դեպ, իրականացվում է տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ջատագով երկրների ու կազմակերպությունների լուռ հովանու ներքո։ Իշխանությունների որդեգրած այս քաղաքականությունը հակասում է ինչպես Հայաստանի Սահմանադրությանը, այնպես էլ՝ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների համընդհանուր նորմերին ու դրանց պաշտպանությանն ուղղված բազմաթիվ կոնվենցիաներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577 (2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

 

- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,

- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):

Իր հերթին՝ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ընդունել խնդրո առարկա հիմնախնդրի իրավական կարգավորման և շահերի ու իրավունքների ողջամիտ հավասարակշռման վերաբերյալ: Մասնավորապես, ԵԽ

Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականում ճանաչվում է ուղղման կամ պատասխան ներկայացնելու իրավունքը` հաշվի առնելով, որ ոչ ճիշտ տեղեկատվությունը կարող է, օրինակ, վնաս հասցնել անմեղության կանխավարկածին:

ԵԽ Նախարարների կոմիտեն, մի կողմից՝ հաշվի է առել, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, մյուս կողմից` նկատի է ունեցել, որ այդ ազատության իրականացումը ներառում է պարտականություն և պատասխանատվություն, մասնավորապես` կապված այլ անձանց իրավունքների կամ բարի համբավի հետ:

Ուստի ԵԽ Նախարարների կոմիտեն գտնում է, որ ցանկալի է ապահովել անհատին պաշտպանության համապատասխան միջոցներով.

- ընդդեմ նրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող հրապարակման,

- ընդդեմ նրա մասնավոր կյանքին միջամտող կամ նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավն արատավորող տեղեկատվության` ներառյալ փաստերը և կարծիքները, անկախ այն հանգամանքից` այդպիսի տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել տպագիր մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության կամ պարբերական բնույթ ունեցող զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Բացի դրանից, ԵԽ Նախարարների կոմիտեի` «Մամուլի առնչությամբ անհատի պատասխանի իրավունքի մասին» դեռևս 1974թ. հուլիսի 2-ին ընդունված թիվ (74) 26 բանաձևով անդամ պետություններին առաջարկվել է, որ անձի` մամուլի հետ կապված կարգավիճակը պետք է նվազագույնը համապատասխանի հետևյալ սկզբունքներին.

- անձի վերաբերյալ զանգվածային լրատվության որևէ միջոցում հրապարակված տեղեկատվության առնչությամբ համապատասխան անհատը պետք է ունենա իր հետ կապված ոչ ճշմարիտ փաստերի ուղղման արդյունավետ հնարավորություն, առանց անհարկի ձգձգումների, որոնց ուղղման հարցում նա ունի իրավաչափ շահ, և այսպիսի ուղղումները պետք է հնարավորության դեպքում կատարվեն նույն միջոցով,

- անհատը պետք է ունենա արդյունավետ պաշտպանության իրավունք` իր հետ կապված այն փաստերի և կարծիքների դեմ, որոնք.

ա) միջամտություն են նրա մասնավոր կյանքին, բացառությամբ, երբ դա արդարացված է գերակա հանրային շահով, երբ անձը հստակորեն կամ լռելյայն համաձայնել է հրապարակմանը, կամ երբ հրապարակումը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկայի պայմաններում և չի հակասում օրենքին,

բ) արատավորվել է նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը, եթե տեղեկատվությունը չի հրապարակվել տվյալ անձի հստակորեն արտահայտված կամ լռելյայն համաձայնությամբ կամ արդարացված չէ գերակա հանրային շահով և հանդիսանում է արդար քննադատություն` հիմնված ճշմարիտ փաստերի վրա:

Իրենց հերթին, Եվրախորհրդի տարբեր կառույցներ բազմիցս են շեշտել քննության առարկա խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը: Այդ դատարանը «վիրավորանքին» և «զրպարտությանն» առնչվող գործերով հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, մասնավորապես, «զրպարտության» մասին օրենքների որոշակիության, «զրպարտության» համար պատասխանատվության համաչափության, փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունից ազատելու հիմքերի կամ «ողջամիտ հրապարակման» պաշտպանության հայեցակարգային մոտեցման, կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու վերաբերյալ:

Քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ հիշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի (այդ թվում նաև` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2011թ. հուլիսի 11-29-ին Ժնևում ընդունված թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունը, «ARTICLE 19» կազմակերպության կողմից մշակված մոտեցումները և այլն) վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, համաձայն եվրոպական իրավական ներկա զարգացումների`

- մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում,

- մամուլի միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,

- այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար,

- այդ փոխհատուցումը չպետք է շփոթել պատճառած գույքային վնասի հետ,

- այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք, հակառակ դեպքում կիմաստազրկվի զրպարտություն երևույթի ապաքրեականացումը,

- զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը պետք է կրի միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,

- պետք է ապահովվի ու երաշխավորվի «ողջամիտ հրապարակման» պաշտպանությունը,

- հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի:

Հատկապես խոսքի ու արտահայտվելու ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների շտապողականությունն ու նախանձախնդրությունը ողջամիտ կասկած է հարուցում, որ այդ քայլերն ունեն պրեվենտիվ նշանակություն և ուղղված են առաջիկայում հանրային հնչեղություն ունեցող այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց համար իշխանությանը պետք է սահմանափակել քաղաքացիների տեղեկացվածությունն ու խուսափել հնարավոր հասարակական ընդվզումից։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները՝ կոչ անելով այդ արժեքների պաշտպանության հանձնառություն ունեցող միջազգային կազմակերպություններին՝ համարժեքորեն արձագանքել Հայաստանում կատարվող հակադեմոկրատական գործընթացներին՝ գործուն քայլեր ձեռնարկելով դրանք կանխելու ուղղությամբ։

Իշխանությունների նման գործունեությունը թույլ տալով՝ մոտ ժամանակներս կարող ենք ականատեսը լինել մի իրականության, երբ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև կոչ է անում Խորհրդարանին՝ զերծ մնալ նման ժողովրդավարության սկզբունքներին հակասող, ընդդիմացող նախագիծն օրենք դարձնելուց: 21-րդ դարում նման օրենքի ընդունումը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջացնում, այլև ծիծաղելի են մեր օրերում նման գործընթացները: Աշխարհի դեռ ոչ մի առաջադեմ երկրի չի հաջողվել այսպիսի օրենքներով պայքարել արատավոր երևույթների դեմ»։

                                               

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Աղազարյանը երկու ճանապարհ ունի կա՛մ չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից, կամ... Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է. «Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց...
Աղբյուր` Panorama.am
22:41
Եկել է երկիրը անդունդը գցող իշխող կուսակցության վրա հզոր ճնշում գործադրելու ժամանակը, մի ուշացեք. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է երկրում իրականացված ձերբակալություններին և կոչ արել Վրաստանի գործընկերներին ճնշում գործադրել...
Աղբյուր` Panorama.am
22:27
«Կասկադյորական» խոշոր ավտովթար՝ Երևանում
Դեկտեմբերի 4-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի
Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան  դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
21:46
Սրանով, Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի «Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս» արտահայտությունը և...
Աղբյուր` Panorama.am
21:34
Ադրբեջանն անվանական առումով ավելի ունակ է լինելու ռազմական ծախսեր անել, և սա խնդիր է. Վարդան Արամյան
Հայաստան օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պատճառներից է նաև անվտանգային միջավայրը։ Արդյոք գործող կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է...
Աղբյուր` Panorama.am
21:15
«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր»...
Աղբյուր` Panorama.am
20:51
Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում
Թուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և...
Աղբյուր` Panorama.am
20:40
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը (քր․օր․ 418-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ժամը 19։45-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները բաց են
 Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:15
Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը «հարգեր» Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Задержка» չկա, որոշել ենք, որ սենց պետք ա անենք, սենց ենք անում․ Փաշինյան
«Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր է և գիտենք, որ հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Հայաստանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Այսօր ԱԺ-ում լրագրողներին Հ. Աղազարյանի ասածներից կարելի է հետևություն անել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:23
ՀՀ պատմության մեջ ամենամեծ թալանը տեղի է ունենում վերջին տարիներին՝ առցանց խաղատների միջոցով․ պատգամավոր
 «Հաշվի առնելով, որ ձեր քաղաքական թիմն ամենից շատն է սիրում խոսել թալանից, ուզում եմ պնդել , որ մինչ այժմ ՀՀ պատմության մեջ ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ Աղազարյանը․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Խնդում ենք… Բայց պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36-ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան՝...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրացական նիկոլին սպասելիս․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վրացական նիկոլին սպասելիս Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՀՀ-ի օկուպացված տարածքների հարցը ռազական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա․ Փաշինյան
«Շատ,թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ  ներքաղաքական նկատառումներով մեր քաղաքական թիմին և...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն.  «2025թ. պետական բյուջեն ունի որոշակի...
Աղբյուր` Panorama.am
17:57
ԿԳՄՍՆ որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները հեռացնելու վերաբերյալ. Անդրեասյան
«ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ճշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
«Ընդդիմադիրներս արդեն 6.5 տարի փաստեր ու ապացույցներ ենք բերում՝ հիմնավորելու, որ Նիկոլի իշխանությունը ձախորդ է, կապիտուլյանտ, պատուհաս,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Աղազարյանը դարձել է պետական դավաճան, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է ասահմանում , նախորդ շաբաթ սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ հրապարակել է  Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արփինե Սագսյանը նոր տեղակալ ունի
Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 4-ի որոշմամբ՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ:
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյանն արձագանքում է Պուտինին
«Ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հարկային փոփոխություններով ունենում ենք ավելի ծանր վարչարարական կանոնակարգեր. Հակոբ Ավագյան
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ խոստանալով մինչև երկրորդ ընթերցում այն փոփոխել և ԱԱՀ դաշտ...
Աղբյուր` Panorama.am
17:04
«Տոսկանա» հյուրանոցում կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը Խորեն Հովհաննիսյանի որդին է․ նոր մանրամասներ
Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երևանյան հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու և բռնաբարության դեպքի մասին։ 2005-ին...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա
15:20 04/12/2024

Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}