ՊՆ. ՀՕՊ-ը կասեցրել է Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր: Այս մասին ասված է պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, մեկ զինծառայող վիրավորվել է
- ՊՆ. Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան