71 պատգամավորով արտահերթում լրացում են կատարելու «Պետական սահմանի» մասին ՀՀ օրենքում
«Գրանցվել է 71 պատգամավոր, քվորում ունենք»,-ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը՝ հայտարարելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի մեկնարկի մասին։
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ265 օրենքի 221 -րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը «թույլտվության» բառից հետո լրացնել «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նշենք, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 221 հոդվածը վերաբերում է Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումներին՝ կետերով մանրամսնելով, թե ինչ է արգելվում։
Նշվում է, որ սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է.
զ) զբաղվել որսորդությամբ, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների և ծառահատումների), վնասել կամ ոչնչացնել բուսականությունը (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելու), սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան