Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Հայաստանի ներկայացուցիչ, լողորդ Արթուր Բարսեղյանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Այս մասին գրում է armsport-ը։
50 մետր ազատ ոճ մրցաձևում մեր մարզիկը ցույց տվեց 23.14 վայրկյան արդյունք՝ չհաղթահարելով որակավորման փուլի արդյունքը։
Բարսեղյանը 5-րդ լողահերթում գրավեց 3-րդ տեղը: Ընդհանուր հաշվարկում Հայաստանի չեմպիոնը 73 լողորդների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը:
Նշվում է, որ մեր մարզիկը ՕԽ լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։ Չորրորդ լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 38-րդ տեղը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան