Քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ հաստատության հետ որևէ առնչություն չունի
Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի։ Արձագանքելով հարցումներին՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից ու մանրամասնում, որ պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:
Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն: Այնուհետև Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին