ՊՆ. Խոցվել է «Aerostar» տիպի ԱԹՍ
Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով այսօր վաղ առավոտյան տարածած հաղորդագրության արձագանքներին, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:
ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. ՀՕՊ-ը կասեցրել է Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
- ՊՆ. Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, մեկ զինծառայող վիրավորվել է
- ՊՆ. Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան