Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, անդրադառնալով Քրեական օրենսգրքում փոփոխություններին, որոնցով վիրավորանքը քրեականացվում է, գրել է.
«Երբեք հրապարակային չեմ հայհոյել որևէ իշխանականի, բայց քրեականացնելով հայհոյանքը ստիպում եք անդադար հայհոյել...
Իշխանության ներկայացուցչին հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի առաջիկայում ստորագրվելիք դեռևս գաղտնի պահվող համաձայնագրի հետ: Հենց այդ օրենքն ուժի մեջ մտնի իշխանությունն այդ համաձայնագիրը կհրապարակի:
Դուք ինքներդ արդեն ձեզ հայհոյեցիք ու վաստակեցիք ամենաթունդ հայհոյանքները: Մեր հրապարակային հայհոյելն այլևս օգուտ չունի»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գևորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137 հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը:
Որպես հանցակազմի տեսակ նախատեսվել է նշված արարքը, ինչպես նաև անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքները անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միևնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը: Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված օրենսդրական փաթեթը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան