Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Վրաստանում ՆԱՏՕ-ի «Agile Spirit» զորավարժություններն անհանգստություն են պատճառում ռուսական կողմին, Մոսկվան ուշադիր հետևում է դրանց և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր շահերն ապահովելու համար: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է Tass-ը։
«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի զորավարժությունների քանակը գործնականում աճել է, դրանցից շատերը հակառուսական ուղղվածություն ունեն: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական պլանավորումը, որն ավելի ու ավելի է սրվում` արևելքից եկող այսպես կոչված սպառնալիքին հակազդելու համար, նման զորավարժությունները չեն կարող մեզ օրինական մտահոգություններ չպատճառել: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք դրանց [ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժություններին Վրաստանում] և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմատեխնիկական, մեր շահերը հուսալիորեն ապահովելու համար»,-ասել է Գրուշկոն։
Նշենք, որ հուլիսի 26-ից մեկնարկել են «Agile Spirit 2021» զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ: Դրանցում ներգրավված են ավելի քան 2,5 հազար զինծառայողներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինվորականներ են, ևս 700-ը՝ ամերիկացի: Զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոի 6-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկնարկում են «Հստակ ոգի 2021» բազմազգ զորավարժությունները՝ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությամբ
- ԱՄՆ-ը ռազմական տեխնիկա է տեղափոխել Վրաստանում` «Agile Spirit 2021» զորավարժությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան