Անն Լինդե․ Ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ կոչ անելով ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
«Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերի մասին լուրերը լուրջ անհանգստություն են առաջացնում: Կողմերին կոչ եմ անում հիմնվել հումանիտար վերջին քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը` չլուծված խնդիրները խաղաղ լուծելու համար»,- թվիթերում գրել է Անն Լինդեն։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս 4 զինծառայող վիրավորվել է։
Այսօր արդեն ՊՆ հաղորդմամբ, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ զեկուցողը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին․ Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական ցիկլից
- Տոյվո Կլաար․ Անհրաժեշտ է ավելի լայն խաղաղ կարգավորում
- Իրանն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպվածության պահպանման անհրաժեշտությունը
- Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի կարևորությունը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը
- Տոյվո Կլաար․ Խորապես մտահոգիչ զարգացումները շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան