Տոյվո Կլաար․ Անհրաժեշտ է ավելի լայն խաղաղ կարգավորում
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախօրեին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ սահմանին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ։
Հեռախոսազրույցներից հետո Կլաարը գառում է կատարել թվիթերում։
«Կարևոր է ուժերի տարանջատումը դեէսկալացման համար և սահմանազատման և սահմանագծման բանակցություններում ներգրավվելը։ Ի վերջո, անհրաժեշտ է ավելի լայն խաղաղ կարգավորում: Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,-գրել է Կլաարը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան