Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայի շրջանում արդյունք չեն տվել
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի Հանրապետության՝ ադրբեջանցիների կողմից գրաված Վարանդայի շրջանում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՊԾ-ն։
«Որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան