Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 712 նոր դեպք, 25 մահ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 712 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1561 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 39 126 թեստ, այստեղից 21 775 -ը՝ հակագենի արագ և 17 351-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 416 338 դեպք: Այստեղից ապաքինվել է 381 246 մարդ, մահացել 5 793 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 464 875 մարդ, օրեկան՝ 14 738 : Կարանտինային գոտիներում տեղավորված է 54 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 793 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 963 քաղաքացի:
Երեկ, հուլիսի 29-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 796 նոր դեպք, ապաքինվել է 2 088 պացիենտ, մահացել է 17 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին