Մակրոնը ժամանել է ամառային նստավայր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ ժամանել է երկրի հարավում գտնվող ամառային նստավայր ՝ Ֆորտ Բրեգանկոն, որտեղ մի քանի արձակուրդային օր կանցկացնի։Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմում նշել են, որ Մակրոնի արձակուրդը «բեղմնավոր» է լինելու ՝ հաշվի առնելով երկրում առկա սանիտարական լարված իրավիճակը:
Օգոստոսի 4-ին Ֆրանսիայի առաջնորդը տեսակոնֆերանսի ռեժիմում կանցկացնի միջազգային համաժողով ՝ Լիբանանին օգնություն ցուցաբերելու համար:
Առաջին կարգի խնդիրները, որոնցով Մակրոնը նախատեսում է լուծել արձակուրդում, հետևյալն են. նախապատրաստական աշխատանքներ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության համար, ներդրումային ծրագիր մինչև 2030 թ., ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ և երկրի սանիտարական իրավիճակ: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ այդ ընթացքում Բրեգանսոն նավահանգիստ ոչ մի այց չի նախատեսվում:
Անցյալ տարի Ֆրանսիայի հարավում ամառային նախագահական նստավայր էր ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 2019 թվականին Մակրոնը Բրեգանսոնում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 2018 թվականին ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները