Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք
«Երբ ծանոթացա այս արտահերթ նստաշրջանի օրակարգին, հասկացա էքշընը, իզյումինկան Քրեական օրսնեգրքում փոփոխություններն են, որը ենթադրում է վիրավորանքի քրեականցում»,-ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, հասկանում է, թե ինչու է նման հրատապ կարգոց այդ հարցը քննարկվում, կարծում է, որ նոր խորհրդարանում հայհոյանքի պակաս չի լինելու։
Զոհրաբյանը հիշեցրեց, որ օրեր առաջ դիմել էր դեռևս գործող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին արտակարգ նիստ հրավիրելու ու սահմանին ստեղծված իրավիճակը քննարկելու առաջարկով։
«Երեկ Վարդենիսում ԱԹՍ-ներ են թռնում, ունենք երեք զոհ, ես ցավակցում եմ հարազատներին։ Ես կարծում եմ ու պնդում եմ, որ անպայմանորեն այս արտահերթից հետո հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԶՈՒ-ի, ՊՆ ղեկավարների, եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով, քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ բարդ բանակցություններ, ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ գտնելու ու թուրք-ադրբեջանական տանդեմին գրագետ հակադարձելու համար։
«Իսկ վիրավորանքը քրեականացնելու համար, հնարավոր էքշընները նվազեցնելու համար համար ժամանակ կգտնեք։ Մեր պետականությունը, սահմանները վտանգված է։ Ադրբեջանն ամեն օր խախտում է պայմանավորվածությունները։ Հրավիրեք հրատապ նիստ, քննարկեք այդ կարևոր հարցը»,-ասաց նա։
Հիշեցնեմ, որ Ազգային ժողովը հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով վեց օրենսդրական նախաձեռնություններ: ԱԺ որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով, դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Օրակարգում է նաև Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է վիրավորանքի քրեականացում.
«1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- 71 պատգամավորով արտահերթում լրացում են կատարելու «Պետական սահմանի» մասին ՀՀ օրենքում
- ՊՆ. Խոցվել է «Aerostar» տիպի ԱԹՍ
- ՊՆ. ՀՕՊ-ը կասեցրել է Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
- ՊՆ. Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, մեկ զինծառայող վիրավորվել է
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան