ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնություն են եկել։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում։
«Ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով»,-ասաց նա։
Թե ով է թեկնածուն՝ կհայտաարվի երկուշաբթի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կհրավիրվի ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։
Օրակարգում ընդգրկված է յոթ հարց՝
1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն
3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
4. Մշտական հանձնաժողովների ստեղծում
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
6. Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան