ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ևամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը:
Քվեարկության համար գրանցվել է 83 պատգամավոր, որոնցից 11-ը չեն մասնակցել քվեարկությանը։ Նախագիծն ընդունվել է 72 «կողմ» ձայների քանակով։
Հիշեցնենք, որ ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի կազմված է 132 պատգամավորից։
Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
- Էդուարդ Աղաջանյանի սադրիչ գրառումն առաջացրել է վիրավորանք ու հայհոյանք պարունակող նոր «քննարկումներ». ՄԻՊ
- Արա Զոհրաբյան. Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը
- «Հրապարակ». Օրենքի նոր փոփոխությամբ հրապարակային հայհոյանքը որպես տուգանք կարժենա 100-150 հազար դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան