Լուկաշենկոն պատրաստ է ռուս զինվորականներին ընդունել Բելառուսում
Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար Բելառուսը պատրաստ է Ռուսաստանից հյուրընկալել զինվորականներին, բայց մինչ այժմ այդպիսի անհրաժեշտություն չկա։ Այսօր այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հիմա դրա կարիքը չկա, մենք ունենք բավականին ուժեղ, համերաշխ, կոմպակտ զինված ուժեր»,-ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ բացի այդ իրենք կարող են կարճ ժամանակահատվածում 500 հազար մարդու ճիշտ ժամանակին զենքի տակ դնել, և սա արդեն ուժ է, իսկ եթե դա էլ քիչ լինի ու ահնհրաժեշտություն լինի «այստեղ կտեղակայվեն Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերը»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հանրապետության տարածքում ռուսական ավիաբազաներ տեղադրելու հարցը երբեք չի քննարկվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ. ժամանակակից զենքերով դա անհրաժեշտ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա