ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է հուլիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տվյալներ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 107,377,203 ԱՄՆ դոլար 481.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,526,985 ԱՄՆ դոլար 485.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,849,812 եվրո 567.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,468,121 եվրո 573.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,658,075,618 ՌԴ ռուբլի 6.51
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,417,385,616 ՌԴ ռուբլի 6.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան