Համարանիշեր գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր ծանոթի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով գնում է Աբովյան քաղաք ու ավտոմեքենաների համարանիշեր գողանում, մեքենաների դիմապակիներին տելեգրամյան համար տեղադրում, ապա վերադարձնելու համար համարանիշերի տերերից շորթմամբ փող հափշտակում։
Ոստիկանության փոխանցմամբ, Կոտայքի ոստիկանները նախ հայտնաբերել ու բերման են ենթարկել «Նիսան» մակնիշի մեքենայի տիրոջը, ապա շարունակել են հետախուզական միջոցառումները՝ 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Օրեր տևած աշխատանքն արդյունք է տվել հուլիսի 23-ին։
Կոտայքի բաժին բերման ենթարկված երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ հունիսի լույս 10-ի գիշերը նա գողացել էր Աբովյան քաղաքի տարբեր մասերում կայանված «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաների համարանիշերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 500, 150 և 400 հազար դրամ արժեքով, հետո տերերից շորթմամբ հափշտակել էր ընդհանուր 250 հազար դրամ։
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու