Հիմա հասկանո՞ւմ եք Շեկոյանն ինչ նուրբ ու դիպուկ է արձանագրել մեր դատարկությունն ու մեր ախտերը. Նազարյան
«Սամոյենց մոտ էինք, երբ Գետաշենը տվեցինք։ Սամոյենց մոտ էինք, երբ Շուշին հետ առանք։ Էսօրվա պես հիշում եմ. միայն Նորոն էր, որ չուրախաղավ, որովհետեւ շատ էր կրված՝ համարյա իմ չափ։ Բայց դուք նրան պիտի տեսնեիք հինգ_վեց տարի անց. տելեվիզորով ո՞նց էր դայլայլում, մանրամասնորեն ոնց էր նկարագրում Շուշվա առումը։ Կամուֆլյաժը հագին։ Մանրամասնորեն։ Դրվագ առ դրվագ։ Մի քանի րոպե խաղը դադարացնելով՝ բոլորս միասին նայեցինք։ Դուք պիտի տեսնեիք, թե ո՞նց էր Նորոն հպարտ_հպարտ ինքն իրեն նայում։ Հավատալու բան չի, իհարկե, բայց ստիպված եք հավատալ, քանզի պատմությունն այս շարունակություն ունի։
Արմեն Շոկոյան
Հատված Poker պոեմ խաղացկունից
Հիմա հասկանո՞ւմ եք Շեկոյանն ինչ նուրբ ու դիպուկ է արձանագրել մեր դատարկությունն ու մեր ախտերը։
Արմեն ջան ու շնորհակալ եմ ինձ տված քո խորհրդից։ Գուցե մի օր ասեմ բարձրաձայն գուցե եւ չասեմ, բայց շնորհակալ եմ միշտ։ Լույսերի մեջ լինես Արմեն Շեկոյան ջան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը՝ դիմելով կյանքից հեռացած ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները