Ռենո Մյուզելյե․ Հայաստանի սահմանի հսկողությունը դառնում է գլոբալ խնդիր՝ կանխելու համար դիկտատորներ Էրդողան և Ալիև դաշինքի կողմից պատերազմի վերսկսումը
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ (2014-2019), ներկայումս Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ իրականացվող հարձակումներին։
«Ադրբեջանը խախտել է հայկական սահմանն ու սպանել 3 հայերի իրենց հողում: Եկեք բացենք մեր աչքերը:
Այս սահմանի հսկողությունը դառնում է գլոբալ խնդիր՝ կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի դիկտատորներ Էրդողան և Ալիև դաշինքի կողմից պատերազմի վերսկսումը:
Նրանց միակ նպատակն է՝ ոչնչացնել հայ ժողովրդի ներկայությունն այդ հողերի վրա, որոնք պատկանում են հայ ժողովրդին։ Դեռ ժամանակ կա դեմ լինելու մահվան և կործանման այս ծրագրին: Սա գլոբալ խնդիր է»,-ֆեյսբուքի էջում գրել է քաղաքական գործիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան