Սոչիում կրկեսային փղերի վերականգնման այգի է բացվել
Սոչիում բացվել է կրկեսային փղերի վերականգնման համար Ռուսաստանում առաջին Պարկ-առողջարանը, որը հետագայում կարող է դառնալ նրանց մշտական տունը։ Աայգում նախատեսվում է նաև պայմաններ ստեղծել դրանց բազմացման համար։ Փղերի համար լավ լուրը «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է այգու գլխավոր կազմակերպիչ Եկատերինա Դեմենտևան։
Ադլերի շրջանում ՝ Ախշտիր գյուղի տարածքում, հուլիսի 24-ին,վարժեցնող Անդրեյ Դեմենտևի ՝ Կորնիլովի և Ռոսգոսցիրկի նախաձեռնությամբ փղերի համար հանգստի պանսիոնատ է բացվել։ Այժմ այնտեղ հանգստանում են Պրետտի ու Մարգո փղերը։
«Մեր պլանների մեջ են մտնում հաջորդ սեզոնը ամբողջությամբ մնալ այստեղ և հետագան կարգավորել այնպես, որ փղերը լինեն մեկ կետում, որպեսզի նրանց պարբերաբար չտեղափոխենք։ Սա պարզապես փղերի մի ամբողջ պարկ է, որտեղ մենք ոչ միայն ավելի շատ փղեր ենք բերում, այլ նաև ուսումնասիրում ենք դրանց բազմացումը: Գաղափարը Ռուսաստանի Դաշնության տարածքում փղերի բազմացումն է»,-ասել է Դեմենտևան ։
Նա նաև ավելացրել է, որ ներկայումս փղերը ցեխի լոգանքներ են ընդունում, լողում լճակներում, խնձոր համտեսում:
Նշվում է, որ այգի-առողջարանը բաց կլինի այցելուների համար մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան