Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Վրաստանում կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները ևս այսուհետ կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ` Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի երեք կլինիկաներում` հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Նախարարության տվյալներով ՝ օտարերկրացիները կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ Թբիլիսիի կենտրոնական համալսարանական կլինիկայում, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում և Քութայիսիի` հաշմանդամների և տարեցների կլինիկական վերականգնողական կենտրոնում:
Ո՞ւմ հասանելի կլինի պատվաստանյութը.
• Վրաստանում օրինական բնակվող օտարերկրացիներին, որոնք կարող են հաստատել երկրում գտնվելու օրինականությունը, որոնք մուտք են գործել Վրաստան առնվազն երեք ամիս առաջ.
• Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք «Աշխատանք Վրաստանից» ծրագրի մասնակից են, նաև նրանց ընտանիքի անդամներին.
• Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ուսումնառության նպատակով են Վրաստանում և չեն կարողացել մեկնել հայրենիք.
• Դիվանագիտական կորպուսի ներկայացուցչություններին, հյուպատոսությունների կամ նրանց համարժեք միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին
•Առանց փաստաթղթերի պատիժ կրող անձանց.
• Վրաստանի քաղաքացիների ընտանիքի` ոչ ռեզիդենտ համարվող անդամներին.
• Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների ` Ցխինվալիի շրջանի և Աբխազիայի բնակիչներին.
• Միջազգային դոնորների, դիտորդական առաքելությունների աշխատակիցներին
Պատվաստման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է նրանց այս կամ այն կատեգորիայի պատկանելությունը:
Վերոնշյալ կատեգորիաների օտարերկրացիները համակարգում կգրանցվեն միայն պատվաստումներից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները