«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգել են զերծ մնալ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել՝ զերծ մնալ հայ-ռուսական հարաբերությունների ներքին խոհանոցը բացելուց, նաև՝ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց, քանի որ դա կարող է թանկ նստել պետության ու հայ ժողովրդի վրա։
Այդ իրավունքը տրված է բացառապես Նիկոլ Փաշինյանին, ով ասելիքը տեղ է հասցնում դիվանագիտորեն, ինչպես նախօրեին կառավարության նիստում, երբ վերջին ռազմական բախումների և ՀԱՊԿ-ից շարունակվող փաստացի լռության ֆոնին առաջարկեց դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահ հենակետերի տեղակայման հարցը և ասաց. «ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին