Բաքուն հաստատել է զինծառայողի մահը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուի մահվան փաստը։
Ինչպես ասված է տարածած հաղորդագրության մեջ, զինծառայողը մահացել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման պատճառով։
Կատարվածի փաստով իրականացվում է հետաքննություն։
«Ռազմինֆո»-ն ավելի վաղ գրել էր, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի՝ Ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։