Էրդողանը Թուրքիայի հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարվել են աղետի գոտի:
«Մենք հայտարարել ենք անտառային հրդեհներից տուժած մեր շրջանները աղետի գոտի ։ Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի բուժենք մեր ազգի վերքերը, փոխհատուցենք վնասը և ամեն ինչ անենք, որպեսզի ավելի լավ լինի, քան նախկինում», - գրել Է Էրդողանը Twitter-ում ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։
Ինչպես ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար՝ Բեքիր Պակդեմիրլին, վերջին երեք օրվա ընթացքում հսկողության տակ է վերցվել 70 անտառային հրդեհ: Շարունակվում են 11 հրդեհներ Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե Նահանգներում։
Հրդեհն հասել է թուրքական Հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերին, որոնց շրջանում իրականացվել է մի քանի հյուրանոցների տարհանում: Բոդրումի քաղաքապետ Ահմեդ Արասը հայտարարել է, որ անտառային հրդեհը մարվել է, տարհանված բոլոր զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ, տուժածներ չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին