Շարմազանով. Հայաստանը կորցնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է։
Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դասական առումով իշխանություն չկա,եթե իշխանություն ունենայինք՝ պատերազմն անհամեմատ ավելի շուտ կդադարեցվեր,կլուծեին գերիների խնդիրը, չէր կազմվի հունվարի 11-ի արձանագրությունը, թույլ չէին տա, որ Սև լիճ ներխուժեին ադրբեջանցիները, կպաշտպանեին մեր պետական ու ազգային շահը, նախընտրական շրջանում կխոսեին արժանապատիվ խաղաղության հասնելու ռազմավարական-ծրագրային թեզերի մասին, այլ ոչ թե մուրճն աջ ու ձախ կթափահարեին :
Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Ցավով եմ ասում, բայց այսօրվա կառավարություն կոչվածն ի զորու չէ ազգային խնդիրները լուծելու ևըստ էության ոչինչ չի անում։
Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում է։
Եվ կորցնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»։
Արձանագրում եմ մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ սպասարկելու Հայաստանի շահը։
Բազմիցս նշել եմ՝ չի կարելի Խորհրդային Ադրբեջանի քարտեզները հիմք ընդունելով՝ իրականացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա, որովհետև այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որը նույնիսկ չի ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Այս փաստը մոռացության է տրվել կապիտուլյացիա կնքած ռեժիմի կողմից։
Կամ ի՛նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, երբ Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, այսինքն՝ ո՞րն է մեր շահը, ի՞նչ թուրքն ուզում է՝ մենք անում ենք, բա մեր ազգային շահը ո՞րն է։
Միայն թե չասեք՝ժողովուրդը ձայն է տվել։ Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել,ո րոնք կործանման տարան իրենց պետությունները։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է
- Շարմազանով. Ազգային ընդդիմությունն առաջին փուլում 50+1 ձայները կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան