«Մակրոն, մեզ պետք չեն քո անցագրերը»
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Նշենք, որ մարդիկ փողոց են դուրս եկել սանիտարական անցագրերի պահանջի դեմ բողոքելու։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, սանիտարական անցագրերը սկսելու են գործել նոյեմբերի 9-ից։ Դրանց դեմ Փարիզում միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են իրականացվում։
Ցուցարարները բղավում են «ազատություն» ու շշեր նետում իրավապահների ուղղությամբ։ Ըստ աղբյուրի, նրանք նաև վանկարկում են «Բռնապետը պետք է լինի բանտում», «Մակրոն, մեզ պետք չեն քո անցագրերը»։
Նշվում է, որ հուլիսի 12-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նոր սահմանփակումների կիրառման մասին, որոնց նպատակը կորոնավիրուսի լայն տարածումը կանխելն է։
Սանիտարական անցաթղթերն իրենցից ներկայացնում են կամ հիվանդության վերաբերյալ բացասական պատասխան, կամ պատվաստման հավաստում։ Դրանք մասնավորապես ներկայացվելու են ռեստորաններում, բարերում, օդանավերում, գնացքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները