ՄԻՊ. Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են
Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է մի լուսանկար Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից ու մանրամասնել.
«Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:
Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):
Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:
Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից
- ՊՆ. ՀՕՊ-ը կասեցրել է Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
- Խնդիր կա Գեղարքունիքում երեխաների դպրոց հաճախելն անվտանգ դարձնելու
- ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ
- ՄԻՊ. Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին