Լուկաշենկոն և պատրիարք Կիրիլը քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի իրադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի իրադրությունը, ինչպես նաև միջկրոնական հարաբերությունների թեմատիկան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը,վկայակոչելով երկրի մամուլի ծառայությանը ։
«Ուշադրության կենտրոնում է Բելառուսի և Ռուսաստանի իրավիճակը: Իսկ զրույցի ընթացքում շեշտը դրվել է միջկրոնական հարաբերությունների թեմայի վրա: Եվ, իհարկե, զրուցակիցները քննարկել են եկեղեցու աշխատանքների մասին ամբողջությամբ», - ասվում է ուղերձում:
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ նախագահի և պատրիարքի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ՝ ուշ երեկոյան: