Շանթի և ընկերների գործով կոլեկտիվ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացվել է Շանթ Հարությունյանի և նրա 10 ընկերների գործը միանգամից, դա եղել է կոլեկտիվ գանգատ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը, որն էլ հենց դիմումը ՄԻԵԴ-ին ներկայացնողն է եղել:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած մեր դիմումում բարձրացրել եմ, որ խախտվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ մասը` արդար դատաքննության իրավունքը և 11-րդ հոդվածը` հավաքների և միավորման ազատությունը»,- ներկայացրեց տիկին Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 15-ին ՄԻԵԴ ներկայացված գանգատը հոկտեմբերի 1-ին արդեն գրանցվել է, ինչը դեռ չի նշանակում, որ այն վարույթ է ընդունվել:
Փաստաբանի խոսքով, այս գործով 134 էջից կազմված դատավճիռը հապճեպ էր ընդունված, իսկ ամբաստանյալներն էլ զրկված էին վերջին խոսքի իրավունքից:
Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտմանը. Ապա ըստ Պետրոսյանի, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է, քանի որ «Շանթ Հարությունյանը և նրա կողմնակիցները ընդամենը խաղաղ հավաք էին իրականացնում նոյեմբերի 5-ի»:
«Իշխանությունները սադրիչների միջոցով հրահրեցին այդ ամենը և փորձեցին նրանց ներքաշել քրեական հանցագործության մեջ, ինչը նրանց մոտ ստացվեց»,-հավելեց Ինեսա Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում