Վեց ամսում Հայաստանում 168 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով կամ 789 դեպքով։ Ոստիկանությունից հայտնում են, որ դա գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի թվի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 23 085 հանցագործության դեպքերից՝ 54,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ:
Իրավապահ մարմնի հրապարակած տվյալների համաձայն, հայտնաբերվել է 465 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 127-ը կաշառակերության դեպքեր են, 38-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 74-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 127-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 32-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
Նույն ժամանակահատվածում ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 95 139 նյութ: Հարուցվել է 6876 քրեական գործ:
Արձանագրվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է՝ 168, և մարմնական վնասվածքներ ստացել՝ 3186 մարդ: