«Ժողովուրդ». Իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդում՝ Արման Սահակյանի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների կողմից իրավական գործընթացների անվան տակ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այս անգամ պատերազմ է հայտարարվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ:
Բանն այն է, որ անցած տարի Քննչական կոմիտեն Արման Սահակյանին ներգրավել էր որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ, որով նախաքննությունը դեռևս շարունակվում է»,- ասվում էր Կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Սակայն այս ամենը դեռ քիչ չէ, ՀԿԳ վարչությունում ևս մեկ քրեական գործ կա հարուցված մեկ այլ ուսումնական հաստատության հետ կապված, որով անցնում են նաև Սահակյանի ընտանիքի անդամները:
Սա էլ դեռ քիչ չէ, իրավապահները փորփրում են Սահակյանի՝ վարչության պետ եղած անցյալը և նրա աշխատանքի հետ կապված փորձում են թերացումներ գտնել: Այսինքն՝ սա ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական գործընթաց է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան