«Ժողովուրդ». Իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։
Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, և մարզպետի որդու նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում: Նրան փտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետևանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր և նրան տեղափոխել էին Երևան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան