«Հրապարակ». Մանդատների հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Պատիվ ունեմ» ղաշինքը ԿԸՀ-ից վերցրել է մանդատները: Դրա համար ԿԸՀ է գործուղվել դաշինքի 3-րդ համարը զբաղեցնող ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։ Ապա որոշել են «թրջել» իրենց մանդատները և «Ծիրանի» ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել, որին մասնակցել են ոչ միայն խմբակցության պատգամավորները, այլև մեծ թվով ՀՀԿ-ականներ, «Հայրենիք» կուսակցության անդամներ։
Այս տարի մանդատների հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիրները դեմ են եղել դրան։ Մի քանի օր առաջ էլ «Հայաստան» դաշինքն ու «Իմ քայլն» էին ԿԸՀ-ից սուսուփուս վերցրել մանդատները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան