Թբիլիսիում կին զբոսաշրջիկ է կորել
Թբիլիսիի Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսկել Վրաստանի մայրաքաղաքում զբոսաշրջիկի կորելու փաստով։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, հարուցված է քրեական գործ Քրեական օրեսգրքի 143 հոդվածի հատկանիշներով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում։
Աղբյուրի փոխանցմամբ, զբոսաշրջիկի անհետանալու մասին լուրը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է նրա ընկերը։ Նա մանրամասնել է, որ վերջին անգամ Շանայի Բրուկի հետ խոսել է անցած գիշեր հեռախոսով, երբ նա Մտածմինդայում էր։
Ընկերը պատմել է, որ խոսակցության ընթացքում զբոսաշրջիկի վրա հանկարծ հարձակում է կատարվել, և նա օգնություն է կանչել։ Կին զբոսաշրջիկի որոնման աշխատանքներում ներգրավված է 100 փրկարար։