ISSP. Վրաստանը Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրն է
Վրաստանը հանդիսանում է Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրը։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նման արդյունք է գրանցել Սոցիալական հետազոտությունների միջազգային ծրագրի (ISSP) անցկացրած ուսումնասիրությունը։
Աղբյուրի փոխանցմամբ, ISSP-ն ուսումնասիրություն է անցակցրել 33 երկրներում։ Հարցված վրացիների 84 տոկոսը կարծում է, որ «երկու նույն սեռի չափահաս մարդկանց միջև սեռական հարաբերությունները մշտապես անընդունելի են»։
Այս պատճառով է, որ ցուցակը գլխավորում է Վրաստանը։ Նրան հետևում է Թուրքիան՝ 80 տոկոս ցուցանիշով, ապա Ֆիլիպինները՝ 78 տոկոսով, Ռուսաստանը՝ 69 տոկոսով։ Նշվում է, որ ծրագիրը նման հարցում չի անցկացվել Վրաստանի հարևան երկրներում՝ Հայաստանում ու Ադրբեջանում։
Ըստ ուսումնասիրության, Վրաստանում երիտասարդների շրջանում հոմոֆոբ տրամադրություններն ավելի քիչ են, ընդ որում հոմոֆոբիային առավել հակված են կանայք։ Միայն 35-54 տարիքային խմբում է, որ կանայք ու տղամարդիկ հավասարապես են հակված հոմոֆոբիայի։
Հոմոֆոբիան (հունարեն` հոմիոս – նույն, ֆոբիա – վախ) երկյուղն է, վախը, ատելությունն ու զզվանքը նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող մարդկանց և նույնասեռականության նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել
- Թբիլիսիում երեկվա ակցիայի ժամանակ 53 լրագրող է տուժել
- Վիրահայոց թեմ. Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականությանը
- Վրաստանում ցուցարարները մտել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակ և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները
- «Թբիլիսի փրայդի» առաջին միջոցառումը կայացավ․ կազմակերպիչ