Թուրքիայի հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելանում է
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով վեցի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու»-ին։
Վերջին երկու մահացածները հրշեջներ են, նրանց անշնչացած մարմինները գտել են Անթալիայում։
Ավելի վաղ հայտարարվել էր չորս մահացածների ու 183 տուժածների մասին։Եվս երկու հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց։
Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարարն այսօր առավոտյան հայտարարել է, որ վերահսկողության ներքո է վերցված թուրքական 30 նահագներում առկա 88 անտառային հրդեհ։ Շարունակվում են 10 հրդեհների մարման աշխատանքներն Ադանայում, Անթալիայում, Մուգլայում, Մերսինում ու այլ բնակավայրերում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Թուրքիայի հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
- Պուտինը Էրդողանին խոստացել է շարունակել օգնել Թուրքիայում հրդեհների մարման հարցում
- Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով չորս մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին