Գևորգ Դանիելյան. Ռազմագերիների ազատ արձակումը մեր պետության միջազգային արժանապատվության հարց է
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիներին պահելուն, նրանց հրապարակային կերպով դատելուն, գրում է.
«Ռազմագերիների հարցը միայն իրենց անձնական կամ նրանց ազգականների հարցը չէ, այն վաղուց արդեն միայն հումանիտար խնդիր էլ չէ, այն առավելապես մեր պետության միջազգային արժանապատվության, իսկ հետագայում նաև պատասխանատվության լրջագույն հիմնահարց է։ Այդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի։
Եթե անգամ հնարավոր չէր բոլոր տեսակի բանակցությունները սառեցնել՝ ռազմագերիներին ազատ արձակելու առանցքային պայմանով, եթե անգամ հնարավոր չէր աննախադեպ մեծ քանակով ռազմագերիների կեղծ դատավարություններում հայրենական փաստաբաններ ներգրավելը, ապա առնվազն հարկ էր (հիմա էլ ուշացած, բայց դեռ կարելի է) վարձել օտարերկրյա փաստաբաններ, որպեսզի այդ մարդիկ զգային ու զգան սեփական պետության կողմից տարրական պաշտպանության և առնվազն ուշադրության նշույլ, որպեսզի շուտափույթ բողոքարկվեն՝ այդ դատավճիռ կոչվածները, որպեսզի հնարավորինս արագ ՄԻԵԴ՝ արժանահավատ հիմքերով գանգատներ ներկայացվեն։
Դիտորդի անհաղորդ, անգլխացավանք և սոսկ դատարկ արդարացումներ մոգոնելու դերն ստանձնելը չի կարող կործանարար չլինել։ Սա այն եզակի հարցերից է, որը հուսալի լուծելու համար այլևս բավ է «սև» ու «սպիտակ», «նախկին» ու «ներկա», քրեական օրենքով հայհոյանքից իբր ապահովագրվելու վտանգավոր խաղերով տարվելը, ժամանակը չի սպասում, ախր տեսնում ենք իբր թարմացված «ներկա նախկիններին»։
Ռազմագերիները միայն խղճահարության թիրախ չեն, և էական էլ չէ, ներողամի՞տ են նրենց ծնողները, «ըմբռնումո՞վ են» մոտենում եղելությանը, նրանց ուղղակի հավուր պատշաճի պաշտպանել է պետք, ինչն անհնարին չէ ...»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
- Գևորգ Պետրոսյան. Ո՞նց կարելի ա կոմունիկացիա տրամադրել ռազմագերի պահող թշնամի երկրին
- Բաքվում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման
- Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
- ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում
- Ադբեջանցի պաշտոնյան հայ ռազմագերիների հարցը կապել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ. Նաիրա Զոհրաբյան
- ՓՊ-ն նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
- Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. Ալիևը բացահայտում է, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում
- Նաիրա Զոհրաբյան. Փաստորեն, Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը
- ԵԽ պատգամավոր․ Դադարեցրեք հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը
- Հայաստանը Ադրբեջանի կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական թվի քողարկման մասին մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին
- Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում
- Հայ ռազմագերիները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ԱԳՆ
- Նաիրա Զոհրաբյան. Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան