Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիհանովին։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի, նախ տարածվել է վարկած, որ բլոգերի անշնչացած մարմինը գտել են այն բնակարանում, որտեղ նա ապրում էր, ապա տեղեկատվություն է տարածվել, որ Հուսեյնն ընկել է բազմահարկ շենքից։
Բլոգերի ծանոնթերը չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից։
Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամմադովի խոսքով, Հուսեյնն իրեն պատմել է Թբիլիսիում ադրբեջանցիների խմբի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Բլոգերը կասկած է հայտնել, որ այդ մարդիկ իր վրա հարձակվել են Բաքվից եկած հրամանով։ Մամմադովն ասել է, որ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրել Վրաստանից, քանի որ իր հայրենիքում հետապնդումների էր ենթարկվում։
Դեպքի մասին գրել է նաև ադրբեջանցի լրագրող-հետաքննող Աֆղան Մուխթարլին, որին Թբիլիսիից գողացել ու Բաքու էին տարել։ Նա կոչ է արել ԶԼՄ-ներին բացահայտել Բաքիհանովի մահվան հանգամանքները, քանի որ նրան հետապնդում էին ադրբեջանցի ուժայինները։
Աղբյուրը նշում է, որ հուլիսի 12-ին ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Թբիլիսում ապրող Հուսեյն Բաքիհանովին, ում Ադևբեջանում հետապնդում էր ոստիկանությունը։ Հուսեյնը դիմել է ոստիկանություն նաև բժշկական փորձաքննության համար, սակայն մերժում է ստացել։ Վերջին շաբաթվա ընթացքում նրանից լուր չի եղել։
Մուխթարլին պատմել է, որ մայիսի 7-ին Բաքվում անցակցրած ակցիայի ժամանակ Բաքիհանովին ձերբակալել են, 15 օր զրկել ազատությունից։ Ազատ արձակվելուց հետո բլոգերն ասել է լրագրողներին, որ ոստիկանները փորձել են ու սպառնացել իրեն բռնաբարել։ Թբիլիսիում գտնվելիս էլ նա շարունակել է քննադատել Ադրբեջանի իշխանություններին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին դատի է տվել վրացական իշխանություններին
- ԵՄ-ն, ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ն, RSF-ն, CPJ-ն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել Մուխթարլիին
- Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին
- Աֆղան Մուխթարլին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու