
31.07.2021.Արցախում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել
Արցախում անցած օրվա ընթավքում կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 353 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 946 դեպք: Կատարվել է 28 305 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
Հարակից հրապարակումներ`
- 30.07.2021. Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
- 27.07.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել
- 24.07.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել