Գեղամ Նազարյան. Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը տարածել է խմբի փորձագետ, քաղաքագետ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր, վերջին պատերազմում կրտսեր որդուն՝ Աբգարին կորցրած ընտրված Գեղամ Նազարյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով եւ Ձեր թույլտվությամբ երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։
Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ասում, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին, երբ բայրաքթարները իրենց թուրք մասնագետներով արդեն մեր տղերքի երկնքում էին։
Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը՝ սերունդների համար: Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը, որ նոր պատերազմ չլինի ու նորից տղերք չզոհվեն: Ես գնում եմ պայքարելու։
Ես չեմ լինելու կոնյունկտուրային պատգամավոր, որը պետք է պահպանի համընդհանուր պառլամենտարիզմի կանոնները: Չեմ լինելու ստվերային գործարքների մաս: Պայքարելու եմ, բացառելով իրավիճակին հարմարվելու որեւէ տարբերակ:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» շրջանակներում մենք աշխատում ենք մի շարք հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների վրա, որոնք կներկայացվեն առաջին հերթին Ձեզ՝ ինձ հարազատ ընտանիքներ, իմ քույրեր եւ եղբայրներ։ Դրանք սեպտեմբերից դառնալու են հանրային օրակարգի մաս։
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության շրջանակներում, ինչպես եւ խոստացել էի, գործարկվելու է մեր տղերքին, մեր հերոսներին ու մեզ համախմբող հարթակը՝ www.imheros.am-ը։
Պատերազմից տասն ամիսն անց դարձյալ մեր երկրում հանգիստ չէ, դարձյալ մեր սահմանին կրակում են ու դարձյալ մենք տալիս ենք զոհեր։ Մեր տղերքը զոհվում են, քանի որ «արժանապատիվ խաղաղության» գաղափարը մենք չկարողացանք հասանելի դարձնել ամբողջ ժողովրդին։ Ուրեմն մեր պայքարը շարունակվում է, ուրեմն մենք պետք է ունենանք մի իշխանություն, որը կապահովի արժանապատիվ խաղաղություն ու որը սահմանային մարտերի ժամանակ քեֆ ու ուրախություն չի անի»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ
- Գեղամ Նազարյան. Դուք ընտրել եք պատերազմի և պարտության դեմքը
- Պատերազմն արդեն Երևանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Կարմիրբերատավորներից մեկն ասում էր՝ գլուխը խփեք գետնին
- Արնախումներն արժանանալու են իրենց արժանի պատժին. Գեղամ Նազարյան
- Դա Նիկոլի հերթական նվերն է Ալիևին. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել
- Որքան Քյարամյանն արի է, այնքան նիկոլը՝ վարչապետ․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Նիկոլը գողացավ Աբգարիս երազանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին