Իրավաբան. Հայհոյանքը քրեականացնող օրենքն ակնհայտ հակաԻրավական է, և օր առաջ պետք է չեղարկվի
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով հայհոյանքի քրեականացմանը, գրում է.
«Այսպիսով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը քրեականացվեց:
1. Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է, ապա ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ, քանի որ հայկական համացանցի օգտատերերի մեծ մասը Հայաստանում չեն և այս օրենքը ըստ էության նրանց նկատմամբ չի տարածվելու։
2. Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010-ին բխում էր ԵԽ մի շարք հանձնարարականներից և ՄԻԵԴ մի շարք որոշումներից((1577(2007) բանաձև, Rec (2003) 13 հանձնարարական, (74) 26 բանաձև և այլն։
3. Հայհոյանքը մեծապես տարածում են կեղծ օգտատերերը, որի դեմ պայքարը նման լեգիստրատուրայի պայմաններում ԱՆՀՆԱՐ Է:
Եվ ուրեմն ինչ նպատակ է հետապնդում այս կարգավորումը.
Հայհոյանքը որոշակիություն չունեցող և շատ դժվար չափվող «կատեգորիա» է։ Այս կարգավորումների պարագայում մեղմ ասած բարդ է ասել, թե երբ է արտահայտությունը վիրավորանքից վերածվում ծանր վիրավորանքի։
Եվ բնականաբար համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս։
Օրենքն ակնհայտ հակաԻՐԱՎԱԿԱՆ է, և օր առաջ պետք է չեղարկվի»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը
- Բորիս Նավասարդյանը՝ լրագրող պատգամավորներին. Թե՞ փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները
- Աշոտ Մելիքյան. Նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում
- Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան