Վարդան Ոսկանյան. Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի
Իրանագետ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամաբ առաջարկում է փոխել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի անունը.
«Վերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ։
Մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը և շարունակում ենք օգտագործել այն, ընդ որում, նույնիսկ այս բարբարոսների բարբառային արտասանությամբ (գրական ադրբեջաներենում հնչում է՝ շորջա «աղիավուն, աղուտ»)։
Սա նույնն է, թե Սևանը կոչենք Գյոյչա բառացիորեն՝ «կապտավուն», ուստի գյուղանունը պետք է վերահայկականացվի»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են
- Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ
- ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան