Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի մեկին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:
ՀԱՕԿ-ից հայտնում են՝ սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի Արմեն Մելիքյանը / 60 կգ /: Նրա մրցակիցը իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:
Բռնցքամարտի մրցաշարում ռինգ կելնի վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի ֆիլիպինցի Էումիր Մարսիալի հետ:
Հայտնի դարձավ նաև Հովհաննես Բաչկովի / 63 կգ / քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի երեքին:
Հարակից հրապարակումներ`
- Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Չալաբիևին
- Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլը
- Տոկիո.Վանաձորցի բռնցքամարտիկ Դարչինյանը քառորդ եզրափակչում
- Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան