Գողանում էին ՀԿԵ-ի բետոնե հենասյուները
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի թերակղզու կայարանի տարածքից բետոնե հենասյուններ գողանալու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 44 և 57 տարեկան երկու տղամարդու։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու մանրամասնում, որ նրանցից մեկը տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին