Զոհրաբյան. ԵԽ մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը
ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Մինչ խորհրդարանը վերջին շնչում ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, որպեսզի նոր խորհրդարանի «սլենգը» շատ չտարբերվի օրիորդաց վարժարանի բարեկիրթ բառամթերքից, Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն ընդունել են համատեղ հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:
Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը և մայիսի 12-ից Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցումը։
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողի մահվան համար ադրբեջանական զորքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ՝ այն բանից հետո, երբ վաղ առավոտվանից, ինչպես տեղեկացվում է, հրետակոծվել են հայկական դիրքերը և մի քանի գյուղեր, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։
Ցավոք, սա ընդամենը վերջինն է միջադեպերի կամ սադրանքների շարքից վերջին ամիսների ընթացքում, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է ևս մեկ հայ զինվոր։
Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման և սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։
Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչև մայիսի 12-ը և Հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարևոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։
Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ»-ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ։
Ու մինչ նոր խորհրդարանը երևի շուտով կկազմի թույլատրելի հայհոյանքների կատալոգը, Բրյուսելում Հայ Դատի գրասենյակը, Արմեն Աշոտյանն ու ես բավականաչափ աշխատանք ենք տարել Եվրոպական պառլամենտի մեր գործընկերների հետ՝ Հայաստանի սահմանին ստեղծված լարված իրավիճակի և թուրք-ադրբեջանական իսթեբլիշմենթի զանգեզուրյան ախորժակների հետ կապված»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
- Նաիրա Զոհրաբյանը Մաճկալաշենի բնակչի գերեվարման և ծեծի դեպքի վերաբերյալ դիմել է միջազգային կազմակերպությունների
- Մի առավոտ կզարթնենք ու կիմանանք՝ թուրք Զարդուշտը ներդրում է արել Գեղարքունիքում կամ Սյունիքում. Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանը հիմնել է իրավապաշտպան ՀԿ
- Այսօր առաջնահերթ խնդիրներ ունենք, իսկ պատգամավորին լրավճար տալն անբարոյականություն է. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրիա Զոհրաբյան. Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան