Տիգրան Աբրահամյան. Նպատակը պարզ է՝ «պոկել» առավելագույնը
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Երասխի ուղղությամբ թշնամի գործողություններին, գրում է.
«ՀՀ ՊՆ հաղորդմամբ, հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո թշնամու կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
Հ.Գ. Թշնամին փորձելու է լարվածությունը պահել՝ ուժեղացնելու ճնշումը ՀՀ իշխանությունների վրա։
Նպատակը պարզ է՝ «պոկել» առավելագույնը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան